Բավ է պառակտվել
02-05-2016 14:49

Առաջին եռամսյակում ավելի շատ ծնվել է տղա, քան՝ աղջիկ. ԱՎԾ

2016թ. առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է ավելի շատ տղա, քան աղջիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, առաջին եռամսյակում ծնվել է 22 133 տղա եւ19 630 աղջիկ: «2015թ. ընթացքում հայ ծնողներն իրենց աղջիկ երեխաներին հիմնականում անվանել են Նարե, Մարի, Մարիա, Մարիամ, Մանե անուններով, իսկ տղաներին` Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Հայկ»: