Բավ է պառակտվել
07-05-2015 16:15

Վանաձորում անչափահասը դանակահարել է մեկ այլ դպրոցականի

Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցում տեղի ունեցած դանակահարության քրեական գործով նախաքննությունը: Պարզվել են կատարվածի հանգամանքները: Ըստ ստացած ապացույցների՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին 14:00-ի սահմաններում անչափահաս Ն. Ադամյանը դպրոցի բակի ետնամասում դվեճի է բռնվել նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտի հետ, որը նեղացրել է Ադամյանի քրոջը: Վեճին միջամտել են վերջինիս համադասարանցիները. Տ. Պետրոսյանը և Ռ. Պետրոսյանը: Ադամյանը դանակահարել է դպրոցականներին՝ Տ. Գևորգյանին կրծքավանդակի ձախ շրջանում ծանր մարմնական վնասվածք պատճառելով: Ն. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասի հատկանիշներով: