Բավ է պառակտվել
03-11-2015 17:52

Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է

Տեղական ժամանակով 2.10-ի  մոտակայքում, ՌԴ Տուլայի մարզի Մ4 Մայուրղու 221-րդ կմ-ին, տեղի է ունեցել վաթար: Ըստ Gisher.news-ի տվյալների՝ չինական «Հիգեր» մակնիշի ավտովուսի վթարի  պատճառ է դարձել հատակին ընկած զանգող բջջային հեռողոսը, որը վարորդը փորձել է բարձրացնել, արդյունքում երթուղային միջոցը կորցրել է կառավարումն ու շրջվել: 

Վերոհիշյալ վթարի փաստով հարուցվել է քրեական գործ: Քրգործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում, որը երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել: Ավտոբուսում գտնվողները ՀՀ քաղաքացիներ են, հայտնի է, որ 59 ուղևորից 50-ը տղամարդիկ են, 9-ը՝ կանայք: «Կատարվածի ենթադրյալ մեղավորը՝ երկու վարորդներից մեկը չի տուժել, սակայն վթարից անմիջապես հետո եղել է շոկային վիճակում և չէր կարողացել բացատրություն տալ»,-գրում է աղբյուրը: Ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները փոխանցել են, որ վարորդը դուրս է եկել այդ վիճակից և կարողացել է ոստիկաններին պատմել պատահածի պատճառների իր տարբերակների մասին: «Նրա խոսքի հիման վրա երկու նախնական վարկած է կազմվել՝ տեխնիկական անսարքություն կամ մարդկային գործոն: Վարորդը պատմել է, որ տեխնիկական ինչ-որ անսարքություն է եղել, ինչի հետևանքով ավտոբուսն անկառավարելի է դարձել: Մենք քննարկում ենք նաև մարդկային գործոնը, վարորդը կարող էր ցրված լինել: Բոլոր հանգամանքները պարզվում են»,-ասել է Անդրեյ Յացևը: Ավելի վաղ լրատվամիջոցները կասկած էին հայտնել, որ վարորդը ղեկին քնած է եղել, սակայն վարորդի պատմածներից հետո, ըստ ամենայնի, ոստիկանությունում այդ վարկածից հրաժարվել են: