Բավ է պառակտվել
20-11-2015 11:30

Ռուսական A321 օդանավում եղած պայթուցիկի մասին նոր տեղեկություններ են հայտնի դարձել

Պայթուցիկ սարքի լուսանկարը, որի միջոցով իբր պայթեցվել է ռուսական А321 ինքնաթիռը Սինայի թերակղզում, եթե կեղծ չէ, ապա վկայում է այն մասին, որ ռումբը պատրաստվել է Եգիպտոսի տարածքում: 
Գործակալության զրուցակիցն ասել է, որ լուսանկարում պատկերված տարայի բրենդն արտադրվում է բացառապես Եգիպտոսի տարածքում։ 
«Դա կարող է վկայել այն մասին, որ ռումբը պատրաստվել է այդ երկրում, այլ ոչ արտերկրում, կամ էլ դա ապատեղեկատվություն է, որի միջոցով ահաբեկիչները մտադիր են քննիչներին կեղծ հետքի վրա դնել»,- հայտնել է նա: «{միչքի ալյումինե տարա օգտագործելու տարբերակը՝ պայթուցիկ պատրաստելու համար, չափազանց հավանական է»։ «Այն թույլ է տալիս տեղային ազդեցության ռումբ պատրաստել, որի հզորությունը կարող է հասնել տրոտիլային համարժեքով մինչև 1 կգ-ի, որն ունակ է ավերել ինքնաթիռը»,- ասել է նա։ 
Dabiq ամսագրի նախաբանում, որը թողարկում է «Իսլամական պետությունը», կարճ խոսվում է Եգիպտոսում А321 ինքնաթիռի ավիաաղետի ու Փարիզի ահաբեկչությունների մասին։ 
Ինքնաթիռի ահաբեկչությունն ԻՊ-ի զինյալները բացատրում են որպես Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու ՌԴ որոշման համար վրեժ:

Ջիհադականները գլուխ են գովում, թե կարողացել են որսալ պահն ու գտնել Շարմ էլ Շեյխի օդանավակայանի անվտանգությունը շրջանցելու տարբերակը: