Բավ է պառակտվել
07-08-2015 08:08

Հայտնի են դարձլ Թուրքիայում ավտովթարի արդյունքում տուժած ռուսների անունները

Ռուսաստանի չորս քաղաքացի է զոհվել ևս քսաներեքը վիրավորվել է Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով: ՌԴ դեսպանատունը Անթալիայում հրապարակել է տուժածների ցուցակը: Նրանց մեջ կան ծանր վիճակում գտնվողներ: Ցուցակը ներառում է 23 քաղաքացու անուն: 2 մարդու վիճակը գնհատավում է ծանր, 13-ինը` միջին ծանրության, մյուսների վիճակը մասին տեղեկությունները ճշգրտվում են: Առավել վաղ ՌԴ հյուպատոսությունը Անկարայում հայտնել էր 4 զոհերի մասին:

«ՌԴ հյուպատոսությունը հայնտում է, որ օգոստոսի 6-ին ժամը 16:00 մոտակայքում Դենիզիլի գավառի Սերինխիսար գյուղի շրջանում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար, որի արդյունքում տուժել են 38 զբոսաշրջիկ, այդ թվում` 23 ռուս»,- ասվում է ռուս դիվանագետների հաղորդագրության մեջ:
Հյուպատոսարանը նշում է, որ չնայած նրան, որ զբոսաշրջիկները ձեռք էին բերել «Տեզ Տուր», «Բիբլիո Գլոբուս» զբոսաշրջային ընկերությունների ուղեգրերը և «Ինգոսստրախ» ընկերության ապահովագրությունը, Թուրքիայում պաշտոնական ընդունող կողմ «Կիլիտ Գլոբալ» ընկերության «այս արտակարգ իրավիճակում արագ արձագանքեց դեսպանատան հարցումներին»:
«Զբոսաշրջիկները «Կիլիտ Գլոբալ»-ի ավտոբուսով Դենիզլի գավառի Պամուկկալե քաղաքից մեկնել էին Անթալիա: Նախնական տվյալներով` ավտոբուսի վարորդը` Թուրքիայի քաղաքացին, կորցրեց ավտոբուսի կառավարումը, ինչի արդյունքում ավտոբուսը շրջվեց: Բոլոր տուժածենրը տեղափոխվել են բուժհաստատություններ, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում»,- ասվում է դեսպանատան հաղորդագորության մեջ:'

Թուրքական Դենիզլիի ոստիկանության պետ Դենիզլի Հուսեյն Նամալը հայտնել է վթարի մանրամասներ: Նրա խոսքերով պատահարը տեղի է ունեցել անձրևից անմիջապես հետո, ինչի արդյունքում ճանապարհը սայթաքուն էր դարձել: Ջրի առաջացած հոսքի պատճառով ավտոբուսը անկառավարելի դարձավ և հարվածեց մայրուղու պատնեշ, հայտնեց ոստիկանը: