08-12-2016 18:41

Հայտնի են ՀՀ ՊՆ սպասարկող ավտոմեքենայի ողբերգական ավտովթարի զոհերի անունները

Հայտնի են դարձել  Պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի ողբերգական ավտովթարի զոհերի անունները:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակներիր նախարարության մամուլի ծառայությունը, վթարի է ենթարկվեմ ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը:

ԱԻՆ-ի տվյալներով ավտովթարի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Մոսիկյանը ( վարորդ), և անվտանգության ծառայության աշխատակից, կապիտան  Ալեքսան Սիմոնյանը:

Աղբյուրների տվյալներով նախարարը չի տուժել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  News.gisher.ru, Սյունիքի մարզում, այսօր Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ՊՆ-ին պատկանող  Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։