Բավ է պառակտվել
26-11-2015 13:17

Հայտնի են դարձել վնասազերծված հանցախմբի որոշ անդամների անունները

Հայկական ԶԼՄ–ները հրապարակել են նախօրեին Երևանում վնասազերծված հանցախմբի որոշ անդամների անունները։ Բացի հանցախմբի պարագլխից` Արթուր Վարդանյանից, ով գլխավորում էր «Հայոց վահան» կազմակերպությունը, հանցախմբի անդամներից է նաև Հանրային հեռուստաընկերության աշխատակից, արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանը։ Հանցախմբի վնասազերծման ժամանակ ձերբակալված աղջիկներից մեկը` Նելլի Մինասյանը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ակտիվ մասնակիցներից է։ Այս տեղեկությունը հաստատել է նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկացրեց 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։ Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: