Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 16–ին։ Այս որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ` 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9–ին հրաժարական տվեց։
Երևանի մասին օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնի թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որի ժամանակ որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։
Նշենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: