Բավ է պառակտվել
20-07-2017 13:00

ՀՀ-ում անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի. Ոստիկանություն

Հայաստանում անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի: Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստին այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Մինչ օրս Հայաստանում հին նմուշի անձնագրերը տրվում էին 10 տարի ժամկետով, ինչից հետո հնարավորություն էր ընձեռվում երկարացնել դրանք ևս 5 տարի ժամկետով։
«Օրենքի համաձայն, և հաշվի առնելով ICAO–ի պահանջները` Հայաստանում նախատեսված չէ երկարացնել կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը, ինչը, սակայն, չի վերաբերում հին նմուշի անձնագրերին»,- ասել է Եղիազարյանը:
Նա նշել է, որ կառավրության տվյալ որոշման համաձայն, այսուհետ հին նմուշի անձնագրերը հնարավոր չի լինի երկարացնել նախկինում նախատեսված 5 տարով։
Նրա խոսքերով, տվյալ որոշմամբ կառավարությունը հավասարեցնում է օրենքի կիրառումը կենսաչափական և հին նմուշի անձնագրերի նկատմամբ։
«Շատ երկրներ, հատկապես ԱՄՆ–ն և Շենգենի երկրները վավերականության ժամկետը երկարացրած անձնագրերով մուտքի վիզաներ չեն տրամադրում կամ ընդհանրապես արգելում են երկիր մուտք գործել նման անձնագրեր ունեցող անձանց, ինչը ՀՀ քաղաքացիների համար որոշակի անհարմարություններ է ստեղծում»,- ասել է Եղիազարյանը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով 10 տարով տրամադրված անձնագրերը ևս հինգ տարով երկարացնելը, խոչընդոտներ է առաջացնում անձնագրի տիրոջ նույնականացման հետ։
«Կատարված փոփոխությունները ՀՀ քաղաքացիներին թույլ կտան խուսափել խնդիրներից արտերկիր մեկնելիս և հեշտացնել նույնականացման ընթացակարգերը»,- ասել է Եղիազարյանը: