Բավ է պառակտվել
17-09-2015 09:53

Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի: Այս մասին հայտնում է  «Չորրորդ իշխանություն»-ը: Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով, նախաքննական մարմինն արդեն դիմել է դատարան՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ: Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը: