Բավ է պառակտվել
14-11-2016 16:31

ՀՀ-ում զինծառայողների համար Փոխհատուցումների հիմնադրամի ստեղծումը քաղաքական շահ չի հետապնդում. ՊՆ

Հայաստանում զինծառայողների համար Փոխհատուցումների հիմնադրամի ստեղծումը քաղաքական շահ չի հետապնդում, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 10-ին կայացած նիստում ընդունել է «Պատերազմական գործողությունների ընթացքում զինծառայողների կյանքին և առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օերնքի և մի շարք ուղեկցող օրենքների լրացումները: Լրացումները նախատեսում են զոհված զինծառայողների ընտանիքների և վիրավորված զինվորների համար Փոխհատուցումների հիմնադրամի ստեղծում: Հիմնադրամի լրացման համար յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական վճարելու է հիմնադրամին 1000 դրամ, բացի այդ, ակնկալվում են ներդրումներ դրամաշնորհների և նվիրատվությունների տեսքով, ինչպես նաև արժեթղթերի հատուկ թողարկման տեսքով:

«Սա իմ առաջին օրինագիծն է, որ ես առաջարկել եմ ԱԺ-ին որպես պաշտպանության նախարար, և ես որևէ դիվիդենդ չեմ ակնկալում և քաղաքական շահ չեմ հետապնդում, քանի որ լրացումների հիմնական նպատակը պատերազմից հարյուր մարդկանց և հազարավոր վիրավորվածների աջակցությունն է», - երկուշաբթի Ազգային ժողովում ասաց Սարգսյանը:

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ եթե հնարավորություն լիներ նմանատիպ փոխհատուցումները ֆինանսավորել պետբյուջեից, ապա իշխանությունները կգնային այդ «պոպուլիստական քայլին» ընտրությունների նախաշեմին, ավելացնելով, որ այդպիսի միջոցներ բյուջեում չկան։

Նախարարը նշեց, որ օրենքի առաջարկված լրացումների կապակցությամբ հնչել են զանազան հայտարարություններ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, և հավաստել են, որ օրենքի բովանդակությունը թույլ չի տա չարաշահել նախաձեռնությունը։

«Ես բաց և անկեղծ եմ ասում` թող յուրաքանչյուր պատգամավոր և այլ պաշտոնատար անձ հետևողական լինի և թվարկի, թե պաշտպանական բյուջեից ով է փորձել սեփական երջանկություն կառուցել, ես անձամբ վստահ եմ, որ այդպիսի բան չկա, իսկ եթե կա, ապա նրանք պետք է վերադարձվեն բյուջե»,– ասաց Սարգսյանը։

Լրացումներով ենթադրվում է, որ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նախատեսված է 10 մլն դրամի միանվագ փոխհատուցում, երկրորդ կարգի դեպքում` 5 մլն դրամի փոխհատուցում։ Դրանից հետո առաջին կարգի հաշմանդամները 20 տարիների ընթացքում ապահովագրավճարներ կստանան, ընդ որում` սպայական կազմին կփոխանցվի 300 հազար դրամի ապահովագրավճար, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարային կազմին` 200 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում ապահովագրավճարը կկազմի, համապատասխանաբար, 200 հազար դրամ, 150 հազար դրամ և 100 հազար դրամ։

Նրանց ընտանիքում երեք և ավելի երեխաների առկայության դեպքում ամսական կվճարվի լրացուցիչ 100 հազար դրամ։ Ծրագրվում է, որ համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28–ից հետո։