Բավ է պառակտվել
27-04-2015 10:13

Նեպալում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում: Ըստ Ա. Խաչատրյանի՝ զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ: Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11: