Բավ է պառակտվել
09-06-2014 13:18

Սփյուռքահայ ուսանողների հիմնական խնդիրը սոցիալական է.Ս. Մկոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ Սամվել Մկոյանն, անդրադարնալով նրանց խնդիրներին ու ներկայացնելով արված աշխատանքներին, նշեց, որ ՀՀ-ում սովորում է 4299 սփյուռքահայ ուսանող, որոնցից 2000-ը պետական բուհերում: Սփյուռքահայ ուսանողների՝ բուհեր դիմելու այս տարվա ժամկետը կմեկնարկի հուլիսի 7-ից, դեռ հայտնի չէ, թե մոտավորապես որքան ուսանող կգա մեր երկիր սովորելու:  «Հիմա աշխատում ենք երեք ուղղությամբ: Քննաշրջանի ընթացքում փորձում ենք հոգեբանական դասեր անել, որպեսզի դրանց միջոցով ուսանողներն ավելի արդյունավետ պարապեն ու բարձր գնահատական ստանան: Իրավական հանձնաժողով ունենք, որն աջակցություն է տրամադրում ուսանողներին»,- ասաց նա: Սփյուռքահայ ուսանողների հիմնական խնդիրը սոցիալական է: Բուհերում վարձերի վճարն ավելի բարձր է, քան տեղացի ուսանողների համար է սահմանված: Ինչպես բնախոսը ներկայացրեց՝ նախորդ տարի սփյուռքահայ ուսանողները 405-ին էին: «Անցած տարի հիսուն տոկոսով զեղչվում էր նախապատրաստական կուրսի վարձը, իսկ ընդունվելուց հետո վճարում էին նախորդ՝ չբարձրացած գներով»,- եզրափակեց նա: