Բավ է պառակտվել
21-12-2015 10:04

Վոլգոգրադում շենքի փլատակների տակ կարող է մարդիկ լինեն.Փրկարարներ

Փրկարարները չեն բացառում, որ Վոլգոգրադի շենքի փլատակների տակ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել, կարող են մարդիկ լինել, ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ըստ Ռուսաստանի Աին հրշեջ-փրկարարական վարչության տնօրեն Ալեքսանդր Ագաֆոնովի շենքի երկրորդ մուտքը, որի յոթերորդ հարկի բնակարանում գազի պայթյուն էր տեղի ունեցել, ամբողջությամբ մաքրվել է: Փրկարարը չի ճշտել, թե քանի մարդ կարող է լինել փլատակների տակ. «Ես կարող եմ միայն ասել, որ օրվա ընթացքում անվտանգության պահանջներին համապատասխան կփորձենք կատարել զգալի աշխատանք», - ասել է Ագաֆոնովը: «Մենք ամբողջ գիշեր որոնման և փրկարարական գործողություններ ենք կատարել: Հանված են ֆասադային սալիկները, որոնք կախված էին և որոշակի վտանգ էին ներկայացնում: Շատ զգուշորեն հանել ենք փլուզված ծածկերի ութ միջհարկային սալիկներ», - ավելացրել է նա: Գազի պայթյունը է տեղի ունեցել Մոսկվայի ժամանակով 11։50-ին, Կոսմոնավտով 47 փողոցի 9-հարկանի շենքի 7-րդ հարկում: Պատահարի արդյունքում քանդվել են երկրորդից մինչև իններորդ հարկի հատակները: Ըստ նախնական տվյալների, փլված շենքում ապրել է մոտ 150 մարդ: Տեղում հայտնաբերվել է մեկ զոհվածի դին, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: