Բավ է պառակտվել
07-12-2013 17:30

Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

25 տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 11:41-ին, պաշտոնական տվյալներով, մոտ 30-40 վայրկյանների ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 500 հազար հոգի մնաց անօթեւան: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակում): Այն ընդգրկեց Հայաստանի հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջանները՝ տարածքի մոտ 40%-ը:

Երկրաշարժի արդյունքում ավերվել էր Սպիտակ քաղաքը, 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ: Ոչնչացվել էր Գյումրի քաղաքի շենքերի 80 տոկոսը: