Բավ է պառակտվել
18-06-2015 12:40

Կառավարությունը հավանություն տվեց արտակարգ դրություն հայտարարելու օրենքի փոփոխությանը

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարաբերությունները: Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դադարեցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրություն հետևանքով տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով։