Բավ է պառակտվել
18-11-2014 17:48

Հայաստանում նպաստի համար երեխա չեն ունենում.Գ. Սահակյան

Հայաստանում հանուն նպաստի երեխա չեն ունենում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա իր դժգոհությունն է հայտնել, թե ինչպես է խորհրդարանում քննարկվում հղիության եւ ծնունդների մասին նոր օրինագիծը: «Դուք խոսակցությունը բերում եք նրան, թե մեր ընտանիքներում ավելի շատ երեխաներ կծնվեն, եթե նպաստներն ավելանան: Դա հարցի արմատական սխալ ձեւակերպում է: Չեմ հասկանում, ինչպես կարելի է ընդհանրապես այդպես մտածել Հայաստանում, որտեղ արժեքների համակարգի կենտրոնում ընտանիքն ու երեխան են: Երկու կոպեկի խաթր մեր կանայք ընտանիք չեն կազմում եւ երեխա չեն ունենում: Իսկ մնացած ամեն ինչը կախված է բյուջեի հնարավորություններից: Եթե եկամուտները շատ լինեն, կավելանա եւ աջակցությունը»,- ասել է նա: