Բավ է պառակտվել
09-06-2017 17:37

Հատուկ ուժայինները Երևանում ավտոշարասյուն են կանգնեցրել. զենքեր են հայտնաբերվել (Տեսանյութ)

Ուրբաթ օրը ՀՀ ոստիկանությունը Youtube –ի իր պաշտոնական էջում հրապարակել է Երևանում զենքով բեռնված ավտոշարասյան վնասազերծումը:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, Կիևյան կամուրջի մոտ: Ոստիկանության աշխատակիցները հատուկ ուժայինների հետ միասին կանգնեցրել են ավտոմեքենաները, և դուրս բերեն ներսում գտնվող քաղաքացիներին: Ավտոմեքենաների սրահներում զենքեր են հայտնաբերվել, ոստիկանությունը ճշտում է դրանց օրինականությունը:
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է արել զերծ մնալ քաղաքում թիկնազորի ուղեկցությամբ և ավտոշարասյունով երթևեկելուց:
« Ցանկացած նման փորձ կկանխվի»,-ասված է հայտարարության մեջ: