Բավ է պառակտվել
21-05-2016 08:59

Ղարաբաղի կառավարության հատուկ հաշվեհամարին 4.220 մլրդ դրամ է փոխանցվել

Ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը

Արցախի Հանրապետության կառավարության բացած հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում 5,990 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4,220,811,596 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 18-ին՝ 23,634,993 դրամ՝ փոխանցված 59 անձանց կողմից: Այս մասին նշված է ԼՂՀ կառավարության կայքում

Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում: