Բավ է պառակտվել
27-12-2013 14:30

Երևան քաղաքում նոր արագաչափեր են գործարկվելու

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. գալիք տարվա հունվարի 8-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Իսակովի (1 արագաչափ` դեպի Արգավանդ գյուղի խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) և Արցախի (2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) պողոտաներում նոր տեղադրված արագաչափ սարքերը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2014 թ. հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երեւան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվելու է 40 կմ/ժ:
ՃՈ, հատկապես տոներին, հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: