Բավ է պառակտվել
03-08-2016 09:24

ՊՊԾ գնդի տարածքի զավթման գործը ընդունվել է վարույթ

ՊՊԾ գնդի տարածքի զինված զավթման գործը ընդունվել է վարույթ, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

«Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննությունը շարունակվում է: