Բավ է պառակտվել
08-04-2015 08:25

Մասնագետները հաշվարկել են Մարսի յուրացման ժամկետները

Ապրիլի 2-ին կայացած նիստի ժամանակ Մոլորակային հասարակության փորձագետները բարձրաձայնել են մարդկանց կողմից Մարսի յուրացման ժամկետները: Փորձագետների կարծիքով՝ աստղագնացները կհասնեն Մարսի ուղեծիրին 2033 թվականին, իսկ 2039 թվականին նրանք առաջին անգամ կիջնեն մոլորակի մակերեևույթի վրա: Ինչպես նշում են մասնագետները, 18 տարվա ընթացքում՝ 2015-ից մինչև 2033 թվականները, ԱՄՆ-ում առնվազն երեք նախագահ կփոխվի, և փորձագետները չեն ցանկանում, որպեսզի դա փոփոխությունների պատճառ դառնա ԱՄՆ-ի տիեզերային քաղաքականության ոլորտում:  Բացի այդ գիտնականները մտահոգված են  Մարսում ուղեծիրային առաքելության նպատակահարմարությամբ: Նրանց կարծիքով՝ աստղագետների կողմից կատարվելիք տևական թռիչքի և ուժգին ճառագայթման պատճառով  անիմաստ է չափազանց տևական ժամանակով մնալ ուղեծիրում: Փոխարենը շատ ավելի խելամիտ է վայրէջք կատարել Մարսի մակերեսի վրա, որտեղ մարդիկ, ըստ երևույթին, տևական ժամանակ կանցկացնեն: Առանձին գիտնականներ բարձրաձայնել են տիեզերքը յուրացնելու ոլորտում Չինաստանի հաջողությունների մասին: Չնայած նրան, որ 1990-ին ՆԱՍԱ-ն լրտեսության հետևանքով արգելափակել էր Չինաստանի մասնակցությունը Միջազգային տիեզերակայանի նախագծում, սակայն 2022 թվականին այդ երկիրը նախատեսում է ավարտել ազգային ուղեծիրային կայանի տեղակայումը: Փորձագետները ցավում են Միջազգային տիեզերակայանի նախագծից դուրս գալու Ռուսաստանի որոշման համար, սակայն նշում են, որ ԱՄՆ ՆԱՍԱ-ին բավական միջոցներ է հատկացրել կայանի ամերիկյան հատվածի գործարկման համար: Գիտնականները մեծ հույսեր են կապում տիեզերքի յուրացման ոլորտում բիզնեսի մասնակցության հետ: Այսպիսով 2014 թվականի սեպտեմբերին ՆԱՍԱ-ն պատոնապես հայտարարեց, որ ընտրել է Boeing և SpaceX ընկերությունները տիեզերանավերի ստեղծման  և ուղեծիր դրանց ուղարկելու համար միջոցներ փնտրելու համար: Ըստ տվյալ պայմանագրի՝ CST-100-ի մշակման համար գործակալությունը Boeing-ին կհատկացնի 4,2 մլրդ. դոլար, իսկ SpaceX ընկերության Dragon տեսակի տիեզերանավերը արդեն թռչում են դեպի Միջազգային տիեզերակայան: Ոչ կառավարական կազմակերպություն հանդիսացող Մոլորակային հասարակությունը  հիմնվել է 1980 թվականին Կարլ Սանգի, Լուիս Ֆրիդմանի և Բրյուս Մյուրեյի կողմից: Այն զբաղվում է տիեզերքի հետազոտման աջակցությամբ և տարածմամբ, տրանսպորտային միջոցների ստեղծմամբ և տիեզերային քաղաքականությամբ: Ներկայումս հասարակությունը ունի շուրջ 40 հազար անդամ: