18-03-2014 11:19

Սպասվում է թաց ձյուն

Այսօր շրջանների զգալի մասում ժամամակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, մարտի 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են տեղումներ: 19-ին, 20-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 18-ին և 21-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-20-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 21-ից նույնքան կբարձրանա: