08-01-2014 21:08

Երևանում սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ արևմտյան` 1-5 մ/վրկ:


Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:  

 

Երևանում հունվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: