Բավ է պառակտվել
14-03-2015 10:41

Փրկարարները հավանաբար կգտնեն Կազանում հրդեհի ևս երկու զոհ

Փրկարարները հայտնաբերել են Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի ևս երկու զոհերի ենթադրյալ գտնվելու վայրը: Այդ մասին հայտնեց ՌԴ տարածքային ԱԻՆ-ի պետ Իգոր Պանշինը: «Մենք գիտենք, թե որտեղ են գտնվում այդ երկու մարդը: Այժմ մոտենում ենք այդ տեղին», - ասաց Պանշինը լրագրողներին: Նրա խոսքով՝ տվյալ պահի դրությամբ զոհվածների թիվը նույնն է՝ 16 մարդ: Նրանցից տասի անձը հաստատվել է, իսկ երեք զոհվածների մարմինները արդեն իսկ հանձնել են հարազատներին: Կազանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում չորեքշաբթի բռնկված հրդեհը տարածվեց 4 հազար քառակուսի մետր տարածությամբ: Ավելի քան 50 մարդ այրվածքներ և վնասվածքներ է ստացել: Ըստ վերջին տվյալների՝17-19 մարդ անհայտ կորել են: Տվյալ պահին փնտրման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան հազար մարդ և 166 տեխնիկայի միավոր: Աշխատանքը անցնում է երեք հերթափոխով չորս հատվածում: Շաբաթ առավոտյան փրկարարները զննել են հրդեհված առևտրի կենտրոնի փլատակների կեսը: Աղբը դուրս է հանվել 265 բեռնատար մեքենայով: Ավարտվել է շենքի ճակատի ապամոնտաժումը: