Բավ է պառակտվել
12-11-2015 10:47

Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված 10 ավտոմեքենա

Ավտոմեքենաների` ձյան մեջ արգելափակման երկու դեպք է արձանագրվել Հայաստանում նախօրեին, հայտնում է ՏԿԱԻՆ կայքը: Նոյեմբերի 11-ին` ժամը 16.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.53-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 7 բեռնատար և 9 մարդատար ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 45 ուղևոր: Նույն օրը, ժամը 13.32-ին տեղեկություն է ստացվել, նաև որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Գավառ ավտոճանապարհին, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 UL 407 պետհամարանիշով (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: