Բավ է պառակտվել
21-12-2015 10:03

Փրկարարները Վոլգոգրադում փլատակների տակից գտնում են առաջին զոհերին (տեսանյութ)

Վերջին տվյալների համաձայն Վոլգոգրադի բազմահարկ շենքերից մեկում կենցաղային գազի պայթյունի վայրում մեկ դի են հայտնաբերել: Փրկարարները հետախուզման ընթացքում դեռ նոր զոհեր չեն հայտնաբերել, սակայն ԱԻՆ ներկայացուցչի խոսքերով հինգ հոգու գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություններ չկան: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների պայթյունի հետեևանքով վնասվել է մոտ 36 բնակարան, որոնցում բնակվում էին մոտ 100 մարդ: Տարածաշրջանի ղեկավար Անդրեյ Բոչարովը ընդգծել է, որ բոլոր տուժածներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն տարածաշրջանի պահուստային ֆոնդից: Բազմաբնակարան շենքի պայթյունի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով: (արտադրություն, պահպանում, փոխադրում կամ վաճառք ապրանքների և արտադրանքի, աշխատանքների կամ ծառայությունների, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին): Հիշեցնենք, որ գազի պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 11:50-ին Կոսմոնավտով փողոցի 9-հարկանի շենքի 7-րոդ հարկում: Կենցաղայի գազի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարելու ժամանակ երկրորդ պայթյունն է գրանցվել: Բարեբախտաբար պայթյունը լուրջ ազդեցություն չի ունեցել փրկարարների աշխատանքի վրա: