Բավ է պառակտվել
23-09-2016 11:08

Հայտնաբերվել են Մոսկվայում բռնկված հրդեհից զոհված հրշեջների մարմինները

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները Մոսկվայի Ամուրսկոե փողոցի պլաստիկ իրերի պահեստում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերել են 8 հրշեջների մարմինները։ Այս մասին հայտնում է ԱԻՆ գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ենթադրյալ վայրում, որտեղ կենտրոնացած են եղել որոնումները, հայտնաբերվել է 8 զոհի դի։ Ինտենսիվ հրդեհի, բարձր ջերմաստիճանի եւ խիտ ծխի պատճառով հրշեջները չեն կարողացել դուրս գալ»,– ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ պլաստիկ իրերի պահեստը հրդեհվել էր սեպտեմբերի 22-ին։ Հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. մետրի: