Բավ է պառակտվել
13-03-2014 13:20

Հայաստանում սպառողի իրավունքը պաշտպանվում է միայն բրենդային խանութներում

Այսօր Հայաստանում սպառողները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, անգամ չգիտեն, թե ինչպես է հարկավոր պաշտպանվել, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա, կան սպառողներ, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները, բայց շատ քիչ են նրանք: Շատերը օրենքը չգիտեն, շատերն էլ չեն ցանկանում քաշքշուկների մեջ ընկել:
՛՛Օրենքն ասում է, որ ապրանքը կարող եք 14 օրվա ընթացքում փոխանակել կամ հետ վերադարձնել: Բայց շատ խանութների, որ դիմում ենք, ասում են՝ դա մեզ վրա չի տարածվում: Ստացվում է իրենք գերակա են ՀՀ օրենքից՛՛,- ասաց նա:

Կարեն Չիլինգարյանի հավաստմամբ, սպառողի իրավունքը քիչ թե շատ պաշտպանվում է բրենդային մեծ խանութներում,իսկ բայց շուկաներում և փոքր խանութներում այդ իրավունքներն ամեն պահի խախտվում են:

Նա նշեց, որ «գնված ապրանքը հետ չի ընդունվում» ցուցանակն արդեն խախտում է:

Թե ինչ մեխանիզմներով է կարելի դա անել, նա պատասխանեց, որ պետք է հսկողություն կիրառի վերահսկող մարմինը՝ Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:
՛՛ Բազմիցս ենք այդ հարցով դիմել: Ինչ-որ շարժ կա, բայց հարցը դեռ մնում է՛՛:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահն անդրադաձավ նաև ինտերնետային կամ հեռուստախանութներին, որոնց խնդիրը, ըստ նրա, ի սկզբանե եղել է. «Այն խանութն է, որ սպառողը գնում է, առաքման միջոցով է տեղ հասնում, և չի կարող գնալ խանութ, երբ խնդիրներ են առաջանում: Այդ հարցը շատ դժվարությամբ է լուծվում: Այդ ապրանքների մակնշման խնդիր էլ կա»: