Բավ է պառակտվել
30-10-2014 10:08

Սպանություն Գյումրիում

Հիվանդանոցից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում հոկտեմբերի 29-ին, ժամը 22.15-ին հաղորդում է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, որը ստացած վնասվածքից հիվադանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: