24-07-2014 13:22

48-ամյա տղամարդը սպանել է 28-ամյա երիտասարդին

 

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հուլիսի 23-ին` ժամը 05.00-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ մետրի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում և բնակվել հարևանությամբ գտնվող շարժական տնակում:

Նույն օրը` ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Ալեքսանդր Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածներ է հասցրել Արթուր Մարտիրոսյանի գլխի հատվածին` պատճառելով մահ: Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է:

Հանցագործության գործիք մետաղական ամրանն առգրավված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: