Բավ է պառակտվել
15-11-2016 10:09

Մերձմոսկովյան տարածքում ձերբակալել են «մահվան խմբերի» ստեղծողին

Մերձմոսկովյան տարածքում ձերբակալվել է երեխաներին ինքնասպանության մղող՝ սոցիալական ցանցերում «մահվան խմբերից» մեկի ադմինիստրատորին, Ֆիլիպ Բուդեյնիկին, որը հայտնի է Ֆիլիպ Աղվես կեղծանունով: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավարի պաշտոնակատար Սվետլանա Պետրենկոն:
«Մոսկովյան շրջանում ձերբակալվել է սոցիալական ցանցերում «մահվան խմբերից մեկի» ադմինիստրատորը, որի գործողություններից տուժել է առնվազն 20 անչափահաս»,- ասել է Պետրենկոն:
Ըստ նրա՝ 2016թ. մայիսին ՔԿ-ն Սանկտ-Պետերբուրգում ստուգել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք բովանդակում են տեղեկություններ Ռուսաստանում հայտնի սոցիալական ցանցերից մեկում փակ խմբերի մասին տեղեկություններ, որոնք իբրև անչափահասներին մղում են ինքնասպանությունների: Քիչ ժամանակ անց ստուգման արդյունքներով գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելուն դրդելու փաստով»՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Այս պահի դրությամբ քննիչների կողմից հաստատվել է, որ կան 15 անչափահաս տուժողներ, ովքեր «մահվան խմբերում» են եղել և ռուսաստանյան տարբեր տարածաշրջաններում կատարել են ինքնասպանություններ: Եվս հինգ երեխաների ինքնասպանությունը տեղի չի ունեցել:

Քննությունը տիրապետում է տվյալների, ըստ որոնց 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիսը չարագործները «ВКонтакте» սոցցանցում ստեղծել են ութ վիրտուալ միաբանություններ, որտեղ բացահայտ ինքնասպանություն էին քարոզում և երեխաներին դրան մղում: