Բավ է պառակտվել
06-06-2014 14:13

Հայաստանում սողանքների թիվն ավելանում է. Հ. Ենիչյան

Այս տարի անձրևներն առատ էին, սակայն դրա հետևանքով սողանքների թիվն ավելացավ: Սողանքները հատկապես ակտիվացան Լոռու մարզում` վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: Իսկ թե ինչպես է հարկավոր հակասողանքային պայմաններ ստեղծել, Հայաստանը լրջագույնս մտածում է այդ ուղղությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՆ աշխատակից Հովհաննես Ենիչյանը նշեց, որ սողանքները Հայաստանում նորություն չեն, 3000 սողանքներից 131-ը լուրջ վտանգ են ներկայացնում, սողանքների ակտիվացմանը հատկապես սելավներն են նպաստում:


Gisher.news-ի հետ զրույցում Ենիչյանը նշեց, որ Հայաստանը Ճապոնիայի հետ կհամագործակցի, տեղեկացնում է Ենիչյանը, Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որը կարժենա մոտ 2,5-ից 3 մլն դոլար: Ծրագրի շրջանակներում հայ և ճապոնացի մասնագետները Հայաստանում կուսումնասիրեն սողանքները հատուկ սարքավորումների միջոցով , ինչպես նաև ճապոնացի մասնագետները կուսուցանեն մեր աշխատակիցներին: Մասնագետը վստահեցնում է, որ հակասողանքային աշխատանքներ Հայաստանում շատ են կատարվել, որոնք սակայն աչքի համար կարող են տեսանելի չլինել:
Սողանքներին նպաստում են նաև ծառահատումները, իսկ դրա հետևանքով տուժում են բնակավայրերը: Ճանապարհներն են քանդվում, վնասվում են ջրի և գազի խողովակները:
Ենիչյանը վստահեցնում է, որ կոնկրետ Շիրակի մարզում սողանքի հետևանքով տուժած բնակավայրերի բնակիչները ստացել են փոխհատուցում, սակայն շատ դեպքերում հենց մարդիկ են նպաստում սողանքներին, ոռոգում են իրենց այգիները, օգտագործելով չափից ավելի ջուր, հենց դա էլ կարող է նպաստել սողանքի զարգացմանը: