17-09-2016 17:49

Սերիալների և ֆիլմերի համատեղ դիտումը ամրացնում է հարաբերությունները

Աբերդինյան համալսարանի հոգեբանները հայտնաբերել են, որ ֆիլմերի և հեռուստասերիալների մասին դիտումը դրական ազդեցություն է ունենում զույգերի հարաբերությունների վրա:

Ուսումնասիրության ընթացքում հարցվել են ավելի քան 250 տղամարդիկ և կանայք, ովքեր երկար ժամանակ հարաբերությունների մեջ են եղել: Մարդկանց հարցրել են, թե որքան հաճախ են նրանք միասին հեռուստացույց և ֆիլմեր դիտում, կարդում են արդյոք նույն գրքերը, ինչպես նաև որքան ընդհանուր ընկերներ ունեն: Ըստ արդյունքների, հեռուստացույցի առջև միասին անցկացրա ժամանակը կամ համատեղ ընթերցանությունը դրական ազդեցություն են ունենում հարաբերությունների վրա, հատկապես այն զույգերի մոտ, ովքեր քիչ քանակությամբ ընդհանուր ընկերներ ունեն: Ըստ գիտնականների, սա պայմանավորված է նրանով, որ զույգերը մտահոգվում են ֆիլմերի հերոսների համար և հարազատների նման են ընկալում նրանց:

Փորձագետները կարծում են, որ գրքերի համատեղ ընթերցումը նաույնպես դրական ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա: