Բավ է պառակտվել
15-04-2015 11:09

Դավութօղլուի խորհրդականի կարծիքով` 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր

Մինչդեռ թուրք պաշըտոնյաները շարունակում են քննադատել Հռոմի Պապի հայտարարությունը, որում նա Հայոց Ցեղասպանությունը անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդական Էթյեն Մահչուպյանի հայտարարությունը մեծ աղմուկ է հանել Թուրքիայում: «Անհնար է Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչել, իսկ հայերի նկատմամբ 1915 թվականին կատարվածը` ոչ», - ասել է նա: Թուրքիայի վարչապետի խորհրդականը նշել է, որ Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությամբ Վատիկանը ազատվել է 100-ամյա հոգեբանական բեռից: «Մտածելու փոխարեն այնմասին, թե ինչու է նա 100 տարի անց օգտագործել այդ բառը, մենք պետք է հարցը այլ կողմից դիտենք. Ինչպես է նա դիմացել և ավելի վաղ չի արտաբերել այն: Վատիկանը վաղուղ կարող էր ասել այդ մասին, սակայն չէր ասում», - նշեց Մահչուպյանը: Էթյեն Մահչուպյանը կոչ արեց քաղաքական ակնարկներ չփնտրել Վատիկանի հայտարարության մեջ: «Ինչպես հայերի, այնպես էլ ոչ հայերի համար այդ բառը բացի քաղաքական համատեքստից հոգեբանական նշանակություն ունի», - հավելեց նա: