Բավ է պառակտվել
17-04-2015 15:20

Գերմանիայի հրեաների առաջնորդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհուրդը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան 1 մլն հայերի զանգվածային սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն։ «100 տարի առաջ Օսմանյան կայսրության կառավարությունը հրամայեց մեկ մլն հայերի արտաքսումը։ Նրանք սպանվել են ուղղակիորեն կամ մահացել անապատում սովից և ջրազրկումից»,- ասել է Կենտրոնական խորհրդի նախագահ Ժոզեֆ Շուստերը։ «Այդ սոսկալի իրադարձությունները պետք է անվանվեն այնպես, ինչպես եղել են՝ ցեղասպանություն»։ Շուստերի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունն այնուհետև Ադոլֆ Հիտլերի և նրա նացիստների կողմից Հոլոքոստի իրականացման համար ծառայել է որպես սևագիր։ Գերմանիայի առանցքային կուսակցությունները դեռևս չեն ցանկանում կիրառել «ցեղասպանություն» եզրը, որովհետև վախենում են Թուրքիայի հետ հակամարտությունից։