Բավ է պառակտվել
18-04-2015 11:37

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է արվում հարգանքի տուրք է մատուցել 1.5 մլն նահատակված հայերի հիշատակին, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպան գործողությունները: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբի կայքը: 10 տարի առաջ Ռայդ քաղաքի խորհուրդը դարձավ Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինը, որը 1915-1923 թվականի իրադարձությունները ճանաչեց որպես Հայոց ցեղասպանություն: Բանաձևի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը: