Բավ է պառակտվել
27-05-2016 09:01

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների խորհրդակցությունը

Խորհրդակցության ընթացքում ՀԱՊԿ երկրների առաջատար նարկոլոգները Երևանում կքննարկեն թմրամոլների բուժման պրոֆիլակտիկայի և վերականգնման խնդիրները

Երևանում մայիսի 27-28-ը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունը` կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:

Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրներում թմրանյութերի օգտագործման հետ կապված իրավիճակը, թմրամոլությամբ հիվանդների բուժման պրոֆիլակտիկայի և վերականգնման խնդիրները, այդ թվում՝ հոգեմետ նյութերի նոր տեսակների չարաշահումը, ինչպես նաև իրավապահ մարմինների և ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության վարչության հետ համագործակցությունը:

«Տեղի կունենա առաջատար փորձի փոխանակում նարկոլոգիայի ոլորտում, կքննարկվեն իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի գործունեության արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում:

ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2015 թվականի սեպտեմբերից։