Բավ է պառակտվել
20-11-2015 15:27

Արարատի մարզում զինված հարձակում է իրականացվել բենզալցակայանի վրա

Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող բենզալցակայանի վրա նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը զինված հարձակում է իրականացվել: 
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հարձակում կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ հարձակվողները  200.000 դրամ են հափշտակել։