Բավ է պառակտվել
29-03-2017 12:26

Հայաստանյան ընտրողի սոցիոլոգիական դիմանկարը

Ընտրական գործընթացի որակի վերաբերյալ շատ տարիների քննարկումներից հետո Հայաստանում գնալով ավելի հաճախ է քննարկվում « ընտրողի որակի» հարցը: Հասարակական կարծիքի առաջնորդները հաճախ դիմում են «հասարակությանը», դրա տակ ենթադրելով մի որոշ շրջանակ միայն: Ի՞նչ են այդ դեպքում մտածում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները, այդ թվում նաև նրանք, ում ձայնը որպես կանոն լսելի չէ՝ շատերի համար անհայտության տարածք է մնում: Փորձենք հասկանալ, թե այդ տարածքն իրենից ինչ է ներկայացնում:
Հասարակական կարծիքի նախընտրական հարցումներ
Հասարակական կարծիքի մեկնաբանման առավել հաճախ հանդիպող սխալներից է անձնական սոցիալական շրջանակին դիմելը: Այդպես եղավ Մեծ Բրիտանիայում, որբ Լոնդոնի բնակիչն ասում էր.« Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով կողմ կքվեարկի բրեքսիթին (Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից), և հետևաբար նման դիրքորոշում ունի մարգինալ փոքրամասնությունը»: Ավելի ընդհանրական տեսքով դա կրկնվում է ինտերնետ հարցումներում, որոնք որպես կանոն պաշտոնականից տարբերվող արդյունքներ են տալիս: «armenianelections.com» կայքում ընթացիկ հարցումը ցույց է տալիս « Ելք» դաշինքի անվերապահ առաջատարությունը, այն դեպքում, երբ համազգային հարցման համաձայն առաջատարը «Ծառուկյան» դաշինքն ու ՀՀԿ-ն են:
Դա հազվագյուտ երևույթ չէ. Ընդդիմադիր քաղաքական գործիչները հաճախ են հաղթում ինտերնետ հարցումներում: Ինտերնետ հարցումների մեծամասնության համաձայն Դոնալդ Թրամփը զգալի առավելությամբ հաղթեց նախընտրական բանավեճերում, սակայն քվեարկության ժամանակ նա 3 մլն ձայնով զիջեց:
Հայաստանում ևս այդ տարբերությունը պարբերաբար ի հայտ է գալիս: «Openarmenia» ֆորումում քվեարկության արդյունքների համաձայն 2008թ. նախագահական ընտրություններին պետք է հաղթեր Վազգեն Մանուկյանը, ով համազգային ընտրություններին ստացավ ընդամենը մեկ ու կես տոկոս: Ակներև է, որ դա չի վկայում այն մասին, որ 2008թ. Վազգեն Մանուկյանի ձայների մեծ մասը գողացվել էր: Պարզապես ինտերնետ քվեարկությանը մասնակցում էին այլ մարդիկ, իսկ ընտրական տեղամաս եկել էին ուրիշները:

Հայ ընտրողների սեգմենտավորում
Հայաստանի դեպքն ավելի մանրամասն դիտարկենք: մարդիկ, որոնք քվեարկում են ինտերնետում(նրանց օնլայն ընտրողներ կոչենք), շատ են տարբերվում նրանցից, ովքեր գալիս են ընտրատարածքներ՝ մանավանդ մրզերում (նրանց էլ օֆլայն ընտրողներ կոչենք):
Օնլայն ընտրողներն ամենից հաճախ տեղայնացված են Երևանի կենտրոնում, ընդհանուր առմամբ քաղաքներում, այդ թվում, ոչ հազվադեպ նաև արտերկրում( իր մեջ ներառելով ինչպես արևմտյան սփյուռքը, որը համակրում է « Դաշնակցությանը», այնպես էլ վերջերս ներգաղթածներին, որոնք համակրում են « Կոնգրեսին», կամ «Ելք» դաշինքին):
Օֆլայն ընտրողները բնակվում են մարզերում, կամ էլ Երևանի ծայրամասերում և միջինում օնլայն ընտրողներից ավելի տարիքով են:
Ելնելով տարիքից և բնակության վայրից, ինչպես նաև ընտրությունը կատարելու անազատ բնույթից(նախընտրական կաշառք կամ ադմինիստրատիվ ռեսուրս), այդ ընտրողը ավելի մոբիլիզացված է: Օնլայն ընտրողը, ով բնակվում է արտերկրում, զրկված է ձայնի իրավունքից, իսկ նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, հաճախ չեն գալիս ընտրական տեղամասեր, կամ ընտրում են բոլորին դեմ:
Անշուշտ, օնլայն և օֆլայն ընտրողների դիմակայությունն իրենից մտովի մեխանիզմ է ներկայացնում, բայց այն ունի նաև հիմք: Երկակի աշխատանքային շուկաների վերաբերյալ թեորիայի համաձայն աշխատավարձի չափսով և պաշտպանվածության մակարդակով սեգմենտավորման, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական աշխատանքի հակադրությամբ, Հայաստանում բնակվող օնլայն ընտրողը պատկանում է աշխատաշուկայի վերին հատվածին, իսկ օֆլայն ընտրողը՝ ստորին: Նույն կատեգորիային կարելի է դասել նաև գործազուրկներին: Տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվից, վիճակագրության համաձայն, բարձր հատվածը կազմում է մոտ 20%, իսկ ցածրը՝ 80%, բայց ինտերնետում և հանրային տարածքում գերակշռում են աշխատաշուկայի հենց վերին հատվածի ներկայացուցիչները:
Հատկանշական է, որ կրթության ոլորտում ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման փորձերը՝ ի տարբերություն շատ այլ ոլորտների, դիմակայության են հանդիպում:
Հետաքրքիր է նաև այն, որ 2012թ. « ՀԱԿ»-ի, « Ժառանգության» և «Դաշնակցության» ձայների ընդհանուր թիվը կազմել էր 20%: Այսինքն դա ընտրողների այն մասն է, ով գաղափարապես մոտիվացված է: Մեծամասամբ դա աշխատաշուկայի վերին հատվածում գտնվող մարդիկ են:
Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամության պահպանման հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ կողմ և դեմ ձայները մոտավորապես 50-50% էին, ընդ որում ԵՄ-ից դուրս գալու համար քվեարկողների մեծամասնությունը պատկանում էր աշխատաշուկայի ստորին հատվածին: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարբերությունը նրանում է, որ բրիտանացիները գլոբալացման արդյունքում շատ ավելի շատ են շահել:
Մոտեցումների տարբերությունը՝ շահերի տարբերության արդյունք.
Ինչպես արդեն տեսանք, ընտրողների տարբեր խմբեր տարբեր կերպ են քվեարկում՝ սովորական կյանքում գրեթե չառընչվելով միմյանց: Սակայն նրանց քվեարկության տարբերությունը բնութագրվում է ոչ միայն բնակության վայրով, եկամուտների մակարդակով և կրթության մակարդակով: Օրինակի համար 2012թ. Վենեսուելայում Չավեսի և Կապրիլեսի ընտրողները տարբերվում էին այդ բնութագրերով, ինչպես նաև ծագումով: Բայց գլխավորը, ինչը նրանց տարբերում էր՝ տարբեր շահերն էին:
Օնլայն ընտրողը պատկանում է միջին դասին, և վերջին հաշվով իշխանությունների և բիզնեսի համար կադրային ռեզերվ է հանդիսանում:
Սակայն, քանի որ Հայաստանում սոցիալական վերելակները դժվարեցված են՝ օնլայն քվեարկողը հետաքրքրված է այդ իրավիճակը փոխելու մեջ: Դանտոնին վերագրվող մեջբերման համաձայն «հեղափոխությունը դա հարյուր հազարավոր թափուր աշխատատեղեր է», բայց նույնիսկ իշխանափոխությունը միջին դասի շատ երիտասարդ ներկայացուցիչների կարող է իրենց սոցիալական կարգավիճակը կտրուկ փոխելու հնարավորություն տալ:
Միևնույն ժամանակ օֆլայն ընտրողը դրանում որևէ շահ չի տեսնում: Նա իշխանափոխության շահառու չի դառնա, չնայած որ նրան որպես կանոն քննադատորեն է մոտենում:
Ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականության այլընտրանքը իբրև կանոն ակներև չէ, այն ամենն ինչ առաջարկում են օֆլայն ընտրողին, դա «վատ մարդկանց» «լավ մարդկանցով» փոխարինելն է, և դա այն ժամանակ, երբ նա չի համակրում ո՛չ առաջիններին, ո՛չ երկրորդներին: Այսօր «Ելք» դաշինքը արտահայտված կերպով կենտրոնանում է միջին խավի վրա ( նախկինում հասարակության այդ մասը քվեարկում էր « Ժառանգության» օգտին), իսկ « Ծառուկյանը»՝ գյուղացիության վրա, բայց դրանք էլ միայն կերպարներ են, որոնք առաջարկվում են ընտրողներին:
Իբրև կանոն օֆլայն ընտրողը ներկայացված չէ հասարակական քննարկումներին, իսկ խոսնակների մեծամասնությունը դիմում են օնլայն ընտրողին կամ էլ նույնիսկ նրա առավել աչքի ընկնող հատվածին: Երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ օֆլայն ընտրողի կարծիքը չի արտացոլվում ԶԼՄ-ներում և մեդիայի և փորձագիտական համայնքի համար անհայտության տարածք է մնում(terra incognita)՝ ԶԼՄ-ների էջերին հայտնվելով միայն չքավորության կոնտեքստում: Այդ իսկ պատճառով ինչ-որ ավանում ընտրողների հետ այսպես կոչված «օլիգարխների» հանդիպումների իրական տեսագրություններին բախումը միջին դասի ներկայացուցչին դրդում է այն մտքին, որ խնդիրը օֆլայն ընտրողի տգիտության մեջ է:
Եվ իրոք,« դեմոկրատիայի դեմ լավագույն փաստարկը միջին ընտրողի հետ հինգ րոպեանոց զրույցն է», նույն առիթով ասել է Չերչիլը, բայց խոսքը ամենևին էլ Հայաստանի մասին չի եղել: Չնայած, հարցը ընտրողի տգիտությունը չէ, հարցը նրանում է, որ օֆլայն ընտրողը գտնվում է այլ կոնտեքստում, և նրա շահերը տարբերվում են օնլայն ընտրողների շահերից:
2015 թ. հունիսին Հայաստանում հարցվածների 76%-ը չէին աջակցում կուսակցություններից մեկին: Օֆլայն ընտրողի պլանավորման հորիզոնը կարճ է, նրա եկամուտները թույլ չեն տա երկարաժամկետ ծրագրեր կազմել: Ինչ կլինի տասը տարուց, եթե կուսակցություններից մեկը, որից նա հիասթափվել է, հաղթի մեկ այլ նման կուսակցության՝ դա նրա համար կարևոր չէ: Բացի այ Եվրասիական միությունում անդամակցության վերաբերյալ նրա կարծիքը, խորհրդային անցյալի վերաբերյալ նրա վերաբերմունքը կամ տնտեսական մոդելի ընտրությունը կարող է տրամագծորեն տարբերվել հասարակության մեջ գերիշխող տեսակետից:
Օֆլայն ընտրողին հետաքրքրում է հասարակ աշխատատեղերի առկայությունը, օնլայն ընտրողին՝ բարձր վարձատրելի աշխատատեղերը:
ԶԼՄ-ներում բազմակարծության հարցերը և բիզնեսում առկա մրցակցությունը ևս օֆլայն ընտրողի ուշադրության կենտրոնում չեն: 2008թ. նա արդեն քվեարկել է ընդդիմության համար, բայց հաջողության չի հասել: Այդ պատճառով օֆլայն ընտրողը կարող է բավական ռացիոնալ ընտրություն համարել ընտրակաշառք վերցնելը՝ գաղափարապես մոտիվացված ընտրություն անելու փոխարեն:
Արդյոք ներկայիս քաղաքական դասավորությունը հասարակության ծնունդը չէ՞.
Վերոնշյալը չի նշանակում, որ երկրում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը հասարակության «հայելին » է: Ո՛չ որոշ ընտրողների կոռումպացվածությունը, ո՛չ ուրիշներին ուղղված ադմինիստրատիվ ռեսուրսը, ո՛չ ինքնաբացարկը (քվեարկությունից խուսափելը) գոյություն ունեցող իշխանական համակարգի կազմավորման պատճառ չեն: Այն ձևավորվել է ելնելով ներքին էվոլյուցիայի տրամաբանությունից, որը համապատասխանում է նախկին խորհրդային երկրներից շատերին, ինչպես նաև արտաքին ցնցումների ազդեցությունից՝ որոնք իբրև կանոն գալիս են դրսից: Ավելի մանրամասն դա նկարագրված է « Պատերազմ, բիզնես և քաղաքականություն. Հայաստանի ոչ ֆորմալ ցանցեր, և ֆորմալ ինստիտուտներ» գրքում:
Քաղաքական համակարգի կազմավորման հարցում ընտրողների նախընտրություններն այդքան էլ զգալի դեր չեն ունեցել: Ընտրական գործընթացին իշխանությունների միջամտությունը, ինչպես նաև ընտրական համակարգը, որն աջակցում է խոշոր կուսակցություններին՝ ընտրողների սահմանափակ աջակցության պարագայում բոլոր հարթակներում որոշիչ դեր է խաղացել «հանրապետականների» հաղթանակում:
Այսպես, մեծամասնական քվեարկության և ընտրական շեմի շնորհիվ, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի տվյալների համաձայն 2007թ. պաշտոնական տվյալներով ՀՀԿ-ն ստացել է բոլոր ձայների 34%-ը, բայց խորհրդարանի տեղերի 50%-ը:
Կրճատվել է ընտրությունների անցկացման հաճախականությունը: Այժմ խորհրդարանական ընտրություններն անցնելու են հինգ տարին մեկ, նախկին չորս տարվա փոխարեն, իսկ նախագահական պաշտոնը գրեթե նշանակություն չունի: Այդպիսով տասնամյակի ընթացքում իշխանությունը որոշող ընտրությունները անցնելու են երկու անգամ, ոչ թե չորս-հինգ անգամ՝ ինչպես առաջ էր:
Քանի որ կայուն հասարակական վստահությամբ չի կարող պարծենալ ոչ մի կուսակցություն, ընդդիմությունն այդ փոփոխություններին ընդհանուր առմամբ հավանություն է տալիս. Նրա համար ևս ընտրությունները տեխնիկական գործընթաց են, չնայած որ իրենց բնույթով այլ են:
Հայացք հորիզոնից այն կողմ.
Հայաստանը դատապարտված չէ քաղաքական համակարգի հանդեպ վստահության ցածր մակարդակի և ազգաբնակչության աղքատության հետ զուգորդված բռնության քրոնիկ ռիսկի:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տարեկան 4-5% աճի ներկայիս թրենդը մոտավորապես 10 տարում կհանգեցնի բնակչության կյանքի որակի փոփոխության:
Ինքը քաղաքական ռեժիմը էվոլյուցիա կապրի դեմոկրատիայի ուղղությամբ: Դա տեղի կունենա ինչպես տեխնիկական առաջընթացի արդյունքում աճող թափանցիկության, այնպես էլ խորհրդարանական համակարգի գործարկման արդյունքում, ինչը նպաստում է բազմակարծության աճին: Ընտրազանգվածի սեգմենտավորման տենդենցը ևս կդառնա կուսակցական համակարգի ձևավորման պայմաններից մեկը: Ներկայիս նախընտրական քարոզարշավի ակտիվությունը վկայում է այն մասին, որ դա արդեն տեղի է ունենում:
մի թափից չեկավ