Բավ է պառակտվել
03-11-2016 11:32

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը

Երևանի «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն ի նշան բողոքի այսօր փակել են դեպի գործարան տանող Բագրատունյաց փողոցը։ Գործարանի աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարվեն աշխատավարձերի չվճարման հետևանքով գոյացած տույժ–տուգանքները։

Բողոքի ակցիայի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության խատակիցներն ու Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկինում տարիներ շարունակ պահանջում էին իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը, արել են բազմաթիվ բողոքի ակցիաներ կառավարության շենքի, նախագաահական նստավայրի դիմաց:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի գործարանի մոտ 2000 աշխատակից ազատվել էր աշխատանքից , իսկ այս տարվա մայիսի 1-ին` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, շուրջ 460 աշխատակիցներ ծանուցվել էին գալիք հուլիսի 1-ից աշխատանքից ազատման մասին։