Բավ է պառակտվել
07-05-2015 13:51

Նաիրիտցիները երկօրյա նստացույց կանցկացնեն կառավարության դիմաց

Նաիրիտցիները հաջորդ հինգշաբթի երկօրյա նստացույց կանցկացնեն կառավարության շենքի դիմաց։ Այս մասին այսօր հայտարարեց աշխատակիցներից Անուշը, ինչի հետ համաձայնեցին կառավարության դիմաց կրկին հավաքված նաիրիտցիները։ Անուշը հայտարարեց, որ մինչ այդ երեքշաբթի օրը առավոտյան ժամը 9-ին բոլորով պետք է հավաքվեն Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման տեղում և սպասեն ՀՀ Նախագահին։ Այնուհետև Անուշը հայտարարեց, որ նստացույցին համաձայն բոլոր քաղաքացիները գրանցվեն, որպեսզի հստակ լինի, թե քանի մարդ է մասնակցելու։ Նա ընդգծեց, որ սա նախազգուշական նստացույց է լինելու, որին կարող է հաջորդել երկարատևը։ Նշենք նաև, որ այսօր կառավարության դիմաց նաիրիտցիներին էր մոտեցել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և հայտնել, որ նաիրիտցիների կողմից ամիսներ առաջ ՄԻՊ ներկայացրած բողոքի դիմումը կարճվել է, քանի որ աշխատավարձերի վճարման պատասխանատում կառավարությունը չէ, գործարանն է։