05-03-2015 12:18

Նաիրիտցիները սպառնում են նստացույց, հաջորդիվ՝ հացադուլ սկսել

Կառավարության շենքի առաջ այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատողներ, որոնք կրկին պահանջում են չվճարված աշխատավարձերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարեց աշխատողներից Տիգրանը` մարտի 16-ից իրենք պատրաստվում են նստացույց սկսել՝ պահանջելով 18 ամիսների իրենց աշխատավարձերը: Նա ընդգծեց, որ եթե նստացույցն էլ հարցը չլուծի, ապա կդիմեն հացադուլի: