Բավ է պառակտվել
17-03-2015 10:25

Նաիրիտցիներըն իրենց միակ հույսը նախագահի հետ են կապում

Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող մի քանի հարյուր «Նաիրիտի» աշխատակիցներ այսօր, վաղ առավոտից հավաքվել էին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում նախագահին հանդիպելու եւ իրենց պահանջը ներկայացնելու ակնկալիքով: Մեկ ժամից ավելի սպասելուց հետո նախագահական շարասյունը կանգ չառավ բողոքող նաիրիտցիների մոտ, ինչը նրանք արհամարհանք համարեցին իրենց նկատմամբ:
«Նախագահը մեքենայից չիջավ, բայց դա չի նշանակում, որ նա չգիտեր մեր պահանջի մասին ու չի ուզում մեզ լսել, պարզապես նա պատասխան չուներ»,-նշեց «Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նաիրիտցիները, այնուամենայնիվ, իրենց միակ հույսը նախագահի հետ են կապում, քանի որ Երվանդ Զախարյանի վերջին հայտարարությունը, որ աշխատանքից ազատվածներին չեն վճարի, ավելի էր զայրացրել նրանց: