Բավ է պառակտվել
03-03-2015 12:33

Նաիրիտցիները սպառնում են նստացույց և հացադուլ անել

Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր մինչեւ ժամը 16:00-ն մնալու են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. նրանք Հովիկ Աբրահամյանից պահանջում են ներկայացնել իրենց աշխատավարձերի պարտքերի մարման հստակ ժամանակացույց: Նաիրիտցները վանկարկում են «վարչապետ, վարչապետ», «ամոթ, ամոթ» եւ «պարտքերի մարում»:  «Մենք նախագահականի կամ կառավարության շենքի մոտ այնքան ենք ցույցեր անցկացնելու, մինչեւ մեզ ներկայացնեն պարտքերի մարման հստակ ժամանակացույց: Մարդիկ արդեն հոգնել են, 1700 նաիրիտցի զրկվել է աշխատանքից: Միակ վերջին հույսը 18-24 ամիսների աշխատավարձերի պարտքերի մարումն է: Եթե մեզ չպատասխանեն, ծայրահեղ միջոցների կդիմենք. նստացույց կամ հացադուլ կանենք»,- նշեց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այժմ Համաշխարհային բանկը «Նաիրիտ»-ում աուդիտ է անցկացնում՝ պարզելու գործարանի վերագործարկման հնարավորությունը, որից հետո էլ կառավարությունը պարտավոր էվերագործարկման ծրագիր մշակել: Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք կառավարությունից նաիրիտցիներին չի մոտեցել: