Բավ է պառակտվել
12-12-2014 14:33

Խորհրդարանի աշխատակազմը զարդարել է ամանորյա եղևնին

Եթե աշխարհում ցանկացած մեկին հարցնեք, թե որն է Ամանորի գլխավոր խորհրդանիշը, վստահաբար կլսենք պատասխան` եղեւնին: Հայաստանի խորհրդարանում  վառվել են տոնական առաջին լույսերը. Ազգային ժողովի աշխատակիցների զարդարած եղեւնին գեղեցիկ ու ամանորյա տրամադրություն ստեղծեց նիստերի դահլիճին կից սրահում: Նոր տարվա նոր սպասումներով ու երազանքներով յուրաքանչյուր աշխատակից կախել է մեկական խաղալիք ու կենաց ծառից խնդրել 2015 թ.-ին իրագործել բոլոր ցանկությունները: