Բավ է պառակտվել
30-07-2015 13:21

Հարկային տեսչության աշխատակիցները բռնվել են խաբեության մեջ


Հայաստանում քննվում է պաշտոնական կեղծիքի գործը` կատարված Ֆինասների նախարարության Նոր-Նորքի հարկային տեսչության աշխատակիցներ Գագիկ Մարգարյանի, Սմբատ Խաչիկյանի և Հաբեթ Վարդանյան կողմից:
Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը, 2014 թ.-ի հոկտեմբերի 22-ին տեսուչները այցելել էին դեղատուն, որը պատկանում էր մասնավոր սեփականատեր  Տաթևիկ Հարությունյանին: Հարկային տեսուչները  փորձում էին խաբել կնոջը, պնդելով, որ դեղատնից գնել էին մարլե վիրակապ 700 դրամ արժողությամբ, բայց չեն ստացել կտրոնը: Իր հերթին Տ. Հարությունյանը հայտնել է, որ այդպիսի վիրակապեր իրենց դեղատանը չեն վաճառվում և պահանջեց, որ հրավիր են հսկիչ գնում անց կացրած աշխատակցին: Գերազանցելով լիազորությունները, հարկայինի աշխատողները դուրս գրեցին տուգանք, որը կազմում էր 300 000 դրամ: Նարնց կողմից էլ կազմվել էր ստուգման կեղծ ակտը: Գագիկ Մարգարյանին, Սմբատ Խաչիկյանին և Հաբեթ Վարդանյանին ներկայցվել է մեղադրանք: