Բավ է պառակտվել
01-05-2015 12:09

«Նաիրիտ»-ի աշխատակիցները Երևանի կենտրոնում փորձել են հանդիպել նախագահին

«Նաիրիտ»-ի աշխատակիցները հավաքվել են Ազատության հրապարակում: Նրանք փորձել են հանդիպել ՀՀ նախագահին, ով պետք է այցելեր Օպերայի և բալետի թատրոն, որտեղ համերգ է նախատեսված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ: Քիմկոմբինատի աշխատակիցները մտադիր են հայտարարել իրենց ոտնահարված իրավունքների և չտրված աշխատավարձների մասին: Սակայն ոստիկանությունը շրջապատել էր թատրոնի շենքը և թույլ չտվեց ակցիայի մասնակիցներին առաջ անցնել: «Նաիրիտ»-ի աշխատակիցները փորձեցին բացատրել ոստիկաններին, որը ընդամենը ցանանում են բացատրել իրենց իրավիճակը և զենք ու զինամթերք իրենց հետ չեն բերել: Սակայն ոստիկանները զգուշացրեցին ցուցարարներին, որ իրենց հրամայված է ուժ կիրառել, ահա թե ինչու հավաքվածները հետ քաշվեցին Թումանյանի արձանի մոտ: Միևնույն ժամանակ ակցիայի մասնակիցներին տեղեկացրեցին, որ նրանք կարող են ձևավորել խումբ, որին նրանք թույլ կտան մոտենալ նախագահի անվտանգության ծառայության պետին և ներկայացնել իրենց խնդիրները: