Բավ է պառակտվել
22-05-2015 09:39

Ադրբեջանում Արսեն Բաղդասարյանին են այցելել Կարմիր խաչի աշխատակիցները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են դեկտեմբերին Աղդամի շրջանում ձերբակալված ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների միջոցով Բաղդասարյանը և նրա ընտանիքը միմյանց հաղորդագրություններ են փոխանցել: Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: Գանձակի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին։