31-10-2016 15:42

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են դեռևս 2014թ. դեկտեմբերի 26-ից գերության մեջ հայտնված հայ զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Այցելությունը կայացել է օրեր առաջ: Նշվում է, որ կոմիտեի աշխատակիցների միջոցով գերին և իր ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով: